ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անվտանգություն, մարդկային ու տարածքային կորուստներ՝ իսպառ մոռացված և բացակայող թեմաներ են. Կարեն Ճշմարիտյան

Անվտանգություն, մարդկային ու տարածքային կորուստներ՝ իսպառ մոռացված և բացակայող թեմաներ են. Կարեն Ճշմարիտյան
11.09.2022 | 11:24

Ասում եք՝ հասարակությունն անտարբեր է, երիտասարդությունն անտարբեր է, մարզերում ակտիվ չեն, սփյուռքում ակտիվ չեն, այս է, այն է, սրանք այս արեցին, նրանք այն արեցին, այս են անելու, այն են անելու, բայց մարդիկ անհանգիստ չեն, և այլն, և այլն։ Պարզ է, հասկանալի է արդարացի բողոքն ու հուզմունքը։


Սակայն երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, փորձե՞լ եք հետևել, թե 24/7 ռեժիմով Հայաստանով մեկ և Սփյուռքում ինչ հաղորդումներ և ինչ բովանդակությամբ լուրեր են սփռվում համարյա բոլոր ռադիոալիքներով ու հեռուստաալիքներով, նաև ամենաշատ դիտում ունեցող սոցցանցային աղբյուրներով։
Ի՞նչ Արցախի խնդիր, ի՞ նչ Հայաստան, ի՞ նչ Սփյուռք, ի՞նչ խոշտանգվող, սպանվող ռազմագերիներ կամ ի՞նչ անհետ կորածներ, չճանաչված աճյուններ… Անվտանգություն, մարդկային ու տարածքային կորուստներ, արհավիրք, կամ ազգային աղետ՝ իսպառ մոռացված և բացակայող թեմաներ են, լիովին արհամարհված իրականություն։ Հիմնական տեղեկատվական դաշտում նման «կոնտենտ» չկա, պարզապես գոյություն չունի, իսպառ վերացած է։ Մեքենայի մեջ միացրեք ցանկացած ռադիոալիք կամ տանը՝ հեռուստացույց, և կհամոզվեք։


Հետաքրքիր է, իսկ այդ ինչպե՞ս կամ այլ կերպ ինչպե՞ս պետք է Հայաստանում և Սփյուռքում հայ հասարակության առավել լայն շրջանակները լիարժեք տեղեկանան ստեղծված իրադրության, իրական սպառնալիքների և իրենց անվտանգության կամ օրհասական վտանգների մասին, որպեսզի համարժեք արձագանք ձևավորեն՝ թռուցիկներո՞վ…
Մարզերում իսկի տեղյակ չեն, թե Երևանում ով ինչ է անում, ովքեր և ինչի համար են պայքարում:


Մի քանիսն էլ կան, ասում են՝ ժողովրդին չի հետաքրքրում…։
Այստեղ, խնդրում եմ, շատ ուշադիր, որովհետև երկար տարիներ ծեծված հարց է: Մի պահ ենթադրենք, թե իրոք այդպես է, և չի հետաքրքրում. այդ դեպքում ո՞րն է իրողությունը, արդյո՞ք լրատվությունն է ենթարկվում պահանջարկին, թե՞ հենց լրատվությունն է ստեղծում համապատասխան պահանջարկի տեսակը, որակն ու քանակը, այսինքն՝ հետաքրքրությունը, իսկ հետո ինքն էլ բավարարում իր իսկ ստեղծած պահանջարկը։
Պետք է միշտ հիշել՝ հետաքրքրություններ առաջացնողն էլ են լրատուները, դրանք մարողն էլ։ Իսկ թե ովքեր են թելադրում լրատուներին՝ դժվար չէ կռահել։
Հետո էլ զարմանում ու վրդովվում ենք, թե ինչ-որ մարդիկ Երևանում սրա նրա համերգին ու ներկայացմանն են այցելում, ծափահարում և նույնիսկ ռեստորաններում նկարվում են հետները։


Համոզված կարելի է պնդել, որ նույնիսկ Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն և միգուցե տեղյակ չեն, որ թշնամին Հայաստանից տարածքներ է գրավել, և որ Արցախի մեծ մասը հանձնվել է:
Ինչ մնաց՝ Վլադիվոստոկում…
Վերը նշվածին եթե գումարվում է դաժանորեն խաբված, բայց քիչ թե շատ տեղյակների հոգեբանական պաշտպանական մեխանիզմը, այն է՝ իրականության մերժումը, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Դիտվել է՝ 7892

Մեկնաբանություններ